Եթե «Վրացական երազանքը» շարունակի ներկայիս քաղաքականությունը, ապա ԵՄ-ն կդիտարկի…

🇪🇺🇬🇪 Եթե «Վրացական երազանքը» շարունակի ներկայիս քաղաքականությունը, ապա ԵՄ-ն կդիտարկի բոլոր տարբերակները, ներառյալ՝ վիզային ռեժիմի ազատականացման ժամանակավոր կասեցումը: Այդ մասին գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի խոսնակին:
🗣 «ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և գործողությունների համապատասխան ծրագրի շրջանակում Վրաստանը պարտավոր էր կատարել որոշակի չափանիշներ, այդ թվում՝ ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխարգելումը»,- պարբերականի փոխանցմամբ՝ ասել է նա: |1lurer.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *