Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա ապօրինի շրջափակում…

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա ապօրինի շրջափակումից հետո Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության ուղղությամբ՝ այն անվանելով «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ»։
Ռազմական գործողությունները տևեցին մեկ օր, սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի Հանրապետության իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանց ամբողջական դադարեցման մասին։ Ըստ համաձայնության՝ «դուրս էին բերվում «ՀՀ-ի՝ Արցախում մնացած զինված ուժերը», լիարժեք զինաթափվում էին ԼՂ ՊԲ զինված խմբավորումները, դուրս էին բերվում ծանր տեխնիկան ու սպառազինությունը ԼՂ տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»:
Մեկօրյա պատերազմի արդյունքում արցախյան կողմն ունեցավ 200-ից ավելի զոհ, մոտ 120 000 արցախցիներ բռնի տեղահանվեցին․ Արցախը արդեն մեկ տարի է հայաթափված է և գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո։
Լուսանկարում Վայքի մշակույթի տունն է 2023թ․ բռնի տեղահանության օրերին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *