ՀՀ իշխանությունները մինչև հիմա չեն պատասխանել Թուրքիայի նախագահի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը, և այդ լռությունը որոշ կասկածների տեղիք է տալիս, ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը @ArmeniaSputnik–ի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում։
Փորձագետի խոսքով` եթե հանկարծ Հայաստանի իշխանությունները ՌԴ սահմանապահներին խնդրեն հեռանալ Սյունիքից, ավելի կամրապնդվի այն համոզմունքը, որ 44-օրյա պատերազմը սկսվել է Արցախը հանձնելու և Ադրբեջանի համար արտատարածքային միջանցք բացելու համար։
«Եթե ոչնչացվի Հայաստանը Ռուսաստանին կապող հանգույցը, ապա գրեթե կզրոյացվի Մոսկվայի քաղաքական ազդեցությունը որոշակի գործընթացների վրա։ Արդյունքում Հայաստանը կհայտնվի ադրբեջանա-թուրքական աքցանում, առանց Իրանի հետ սահմանի, կփլուզվեն բոլոր ռազմական կապերը, իսկ տնտեսական ապաինտեգրումը կհասնի գագաթնակետին»։

Leave a Reply