Հօգուտ Հայաստանի կփոխանցվի շուրջ 500 հազար դոլար։ Գլխավոր դատախազությունը կնքել…

Հօգուտ Հայաստանի կփոխանցվի շուրջ 500 հազար դոլար։
⚖️ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ ՀՀ-ի փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար), որը հայցագնի 79 տոկոսն է:
📌 Ավելի վաղ Դատախազությունը պահանջել էր վերոնշյալ անձանցից հօգուտ ՀՀ-ի վերադարձնել՝
— 5 անշարժ գույք.
— 1 տրանսպորտային միջոց.
— 12 բանկային ավանդ և պարտատոմսեր.
— 20 մլն 384 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
— 54 մլն 210 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով