ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հա…

🇦🇲🇮🇷 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլիսլամիին:
🤝 Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու հարևան, բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության կարևորությունը։
🔸 Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերին, և այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ [ՀՀ ԱԳՆ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *