🌆 Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը:
📌 Նոր գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը պայմանավորվել է ՀՀ մասնավորապես Քաղաքաշինության մասին օրենքով ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած այն կետով, որի համաձայն գլխավոր հատակագիծ չունեցող համայնքներն այլևս հնարավորություն չեն ունենա նախագծման թույլտվություն տրամադրել և հողամասերի օտարում իրականացնել։
🗣 «Կատարվել են շտկումներ և այն տերմինները, որոնք տեղ են գտել առաջարկվող գլխավոր հատակագծում, բացառապես համապատասխանում են Հողային օրենսգրքին։ Նախորդ գլխավոր հատակագծում կանաչ տարածքները ձևակերպված էին որպես հասարակական նշանակության կանաչ գոտիներ, որը չէր համընկնում Հողային օրենսգրքի ձևակերպմանը։ Ներկայում այն փոփոխվել է և հստակ ամրագրվել, որ դրանք բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներն են՝ որոշ դեպքերում զբոսայգիներ, որոշ դեպքերում էլ ճանապարհներ, փողոցներ»,-ասել է զեկուցող «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը։ |armenpress.am|

Leave a Reply