Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում դիվանագիտական հարաբերություններ հաս…

🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դրույթ կա․ Փաշինյան

🗣 Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նշելով, որ փորձ է արվում ներկայացնել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ ՀՀ տարածքում կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժերը կամ երրորդ երկիր, սակայն նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ։ «Որևէ գործընկեր որևէ հիմք չունի Հայաստանին մեղադրելու նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ դրույթ չիրականացնելու մեջ»,- ասել է նա։
📌 Վարչապետը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու, այլ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է․ «Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ 9-րդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է»։|civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *