Օդային հարձակման ժամանակ պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ այս …

⚖️ Օդային հարձակման ժամանակ պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ այս հարցն այսօր երկար քննարկվեց 44-օրյա պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Վերանյանի գործով նիստին։
❗️Նա այն հրամանատարն է, որին մեղադրում են պատսպարված անձնակազմին ԱԹՍ–ի պայմաններում երթը շարունակելու հրաման տալու մեջ, ինչի հետեւանքով 18 զինծառայող զոհվել է։
🗣 Վկա Դավիթ Հարությունյանը նշեց՝ մինչ պատերազմը ԱԹՍ–ի ուղղությամբ կրակելու ցուցում էր տրված, սակայն պատերազմի ժամանակ, երբ կրակելու պատճառով զոհեր եղան, ԳՇ պետը նոր ցուցում տվեց՝ չկրակել ԱԹՍ–ի ուղղությամբ եւ երթի ընթացքում մեծացնել արագությունը, քանի որ ԱԹՍ–ն արագ ընթացող մեքենաներին չէր խոցում։ Մեղադրողը հարցրեց՝ ինչպե՞ս է, որ մեկ տարի առաջ հարցաքննվելիս ԳՇ պետի այդ կարգադրության մասին չի հայտնել։ Վկան բացատրեց՝ քրեական այլ գործերի շրջանակում որոշ փաստաթղթեր հավելյալ ուսումնասիրել է, վերանայել։
📎 Կարդալ ավելին

Պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ լարված դատական նիստ Անդրանիկ Վերանյանի գործով

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *