«Մենք ձեզ 350 մլրդ ենք տվել, դուք պետք է շնորհակալ լինեք»․ Թրամփը կոշտ խոսակցութ…

❗️«Մենք ձեզ 350 մլրդ ենք տվել, դուք պետք է շնորհակալ լինեք»․ Թրամփը կոշտ խոսակցություն է ունեցել Զելենսկու հետ
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան այժմ անբարենպաստ վիճակում է և հակամարտության դադարեցման հարցում որևէ բան թելադրելու իրավունք չունի:
Նա հավելել է` եթե Կիևն ամերիկյան զենք չունենար, ապա հակամարտությունը երկու շաբաթում կավարտվեր։
«Դուք չեք կարող մեզ ասել՝ սա տվեք, նա տվեք… Դուք ուժեղ դիրք չունեք: Դուք պետք է շնորհակալություն հայտնեք մեզ: Եվ դուք դա չեք անում: Դա վատ է»,– ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է, որ Զելենսկին միլիոնավոր մարդկանց կյանքի հետ է խաղում և Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ ստեղծում:
ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ հավելել է` Ուկրաինայում տղամարդ գրեթե չի մնացել, և Կիևը նույնիսկ չի կարողանում մարդ հավաքել բանակի համար։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *