ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապե…

🤝 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցային հարթակներում:
❗️ՀՀ ԱԺ նախագահը Քսավիե Բետելին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ևս ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում: [ՀՀ ԱԺ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով