«Փաստ»․ «Այս օրերին նորից կտրուկ շատացել են քննարկումներն այն մասին, որ Նիկոլ Փա…

▪️«Փաստ»․ «Այս օրերին նորից կտրուկ շատացել են քննարկումներն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշում կայացնել՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նա վերջերս իր «փոքր թիմին» տեղեկացրել է, որ աշնանը լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու: Չի բացառվում, որ խոսքը հենց դրա մասին է:
▪️«Ժողովուրդ» օրաթերթը լավատեղյակ աղբյուրներին հղումով գրում է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկա ամիսներին այցեր կատարել պետական տարբեր գերատեսչություններ և փակ հանդիպումների ժամանակ, տարբեր հարցերի միջոցով բոլոր պետական պաշտոնյաներից պարզել, թե որ կառույցի ղեկավարն է տիրապետում իր ղեկավարած ոլորտին, որը՝ ոչ:
▪️«Հրապարակ»․ ««Քաղպայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը նախօրեին անցել է բավական բուռն մթնոլորտում։ Թերթի աղբյուրի բնորոշմամբ՝ ՔՊ-ականները ճակատամարտ են տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ»
▪️«Հրապարակի» տեղեկություններով, իշխանությունում պատրաստվում են վերակազմավորել Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը` հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը:
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *