Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ Արմեն Գրիգորյանը՝ Իրանի դեսպանին…

🇦🇲🇮🇷 Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ Արմեն Գրիգորյանը՝ Իրանի դեսպանին

📌 Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատունը՝ նշելով՝ ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին»։
🗣 Գրիգորյանը շեշտել է, որ ցանկացած ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների վերահսկողության և երկրի ազգային և տարածքային սուվերենության ներքո։
📌 Նշենք, որ Թեհրանից այսօր կրկին հայտարարել էին՝ ողջունում են Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ են միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով