Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է վաղաժամկետ դադ…

❗️Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է վաղաժամկետ դադարեցնել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանի ու Անույշ Գինոսյանի լիազորությունները: Նախագծերն ընդգրկված են ավագանու՝ սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում:
🔸 Հիմնավորման մեջ նշվում է, որ Գրիգոր Երիցյանը, որն Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, հանձնաժողովի 7 նիստերից միայն մեկին է ներկա եղել, իսկ ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից դարձյալ միայն մեկին է մասնակցել: Իսկ Անույշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի դեպքում նշվում է, որ նրանք բացակայել են ավագանու նիստերի քվեարկություններից կեսից ավելիից:
🗣 «Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։ Թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանն ընտրում է ժողովուրդը, և միայն ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում, թե ում լիազորությունները պետք է դադարեցվեն»,- ասել է ավագանու ընդդիմադիր անդամը։|factor.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *