Սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ընդունեց Արցախի վե…

🇦🇲 Սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ընդունեց Արցախի վերաբերյալ բանաձև:
📌 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՝ հայտարարում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ԼՂ-ի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
🔸 Հայտարարում է, որ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
🔸 Կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
🔸 Կոչ է անում միջազգային հանրությանը երաշխավորելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
🔸 Կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերելու Հայաստանից և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։
[«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *