«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի շուրջ օղակն առաջիկայում կսեղմվի։ Իշխանական կուլիսներ…

▪️«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի շուրջ օղակն առաջիկայում կսեղմվի։ Իշխանական կուլիսներում կարծում են, որ պաշտոնավարման 1 տարին լրանալուն պես Փաշինյանն ավագանու միջոցով կազմակերպելու է նրան անվստահություն հայտնելու գործընթաց և քաղաքապետ է կարգելու առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, ով, ի տարբերություն Ավինյանի, կառավարվում է իր կողմից։
▪️«Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստան չմեկնելու պատճառը, թերթին հասած տեղեկություններով, նրա հակառուսական հայտարարություններն են:
▪️«Ժողովուրդ»․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերից մեծ թափով կվերսկսի փողոցային պայքարը։ Թերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը այս օրերին ակտիվորեն հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։ Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Բագրատ Սրբազանը թե՛ իր մտերիմների շրջապատում, թե՛ քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ չի սպասելու 2026-ի հերթական ընտրություններին, քանի որ օրեցօր իրավիճակն ավելի է բարդանում, մինչև հերթական ընտրություններին սպասելը կարող է աղետալի լինել Հայաստանի համար։
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *