Միլենա Բարսեղյանը օգոստոսի 15-ին՝ ժամը 03։58-ին, ժամանել է Երեւան եւ մոտ 1 ժամ …

Միլենա Բարսեղյանը օգոստոսի 15-ին՝ ժամը 03։58-ին, ժամանել է Երեւան եւ մոտ 1 ժամ սպասել «Զվարթոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման անցակետում:
❗️ «Ինֆոքոմ»-ը երկու շաբաթ շարունակ դիտարկել է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքները եւ եկել այն եզրահանգման, որ կեսգիշերնանց ժամերին կարճ միջակայքերով ժամանում են մի քանի, այդ թվում՝ բազմամարդ օդանավեր, ինչն էլ հերթերի է հանգեցնում։
🗣 Օդանավակայանից հրաժարվեցին մեկնաբանություն տալ, իսկ ավիացիայի միջազգային կարգավորումների մասնագետ Հակոբ Ճաղարյանը մեր զրույցում նշեց․ «Հերթեր են գոյանում, որովհետեւ ամառվա սեզոնի հետ կապված պահանջարկը շատ է, իսկ ինչո՞ւ է շատ հատկապես գիշերային ժամերին․ որովհետեւ ՀՀ-ն չունի տեղական փոխադրողներ, հայ ուղեւորներին հիմնական փոխադրողները միջազգային ավիաընկերություններն են, որոնք գալիս են՝ իրենց բազային օդանավակայանների բազային թռիչքների համար իրենց հարմար ժամին Հայաստանից ուղեւորներ տանելու»։
📎 Կարդալ ավելին

Հերթեր «Զվարթնոց» օդանավակայանում․ ինչու են մարդիկ ժամերով սպասում անձնագրային անցակետում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *