▪️«Հրապարակ»․ Սահմանազատման համատեղ հանձնաժողովը սահմանված ժամկետում այդպես էլ չհաստատեց համատեղ աշխատանքի կանոնակարգը։ Վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր։
▪️«Հրապարակ»․ Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, պարզվում է, չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ԱՄՆ-ն Հայաստանում էներգետիկ դիվերսիֆիկացիա կապահովի, կկառուցի մոդուլային ատոմակայան: ՀՀ իշխանությունը դեռ չի խոստովանում, որ իրենց առջև նման պահանջ է դրված։ Բրյուսելյան փաստաթղթում խայտառակ ձեւակերպումներ կան։
▪️«Ժողովուրդ»․ Օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ անցյալ տարվա թվականի արդյունքներով` «ԱՄԻՕ» բանկ (նախկին` «Հայբիզնեսբանկ»), «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Յուքոմ», «Հայաստանի Էլեկտրական ցանցեր», «Հայկական Ատոմային Էլեկտրակայան» ընկերությունները տարին ավարտել են վնասով, «այլ կերպ ասած` նրանց գոյությունը, համենայն դեպս նախկին տեսքով, վտանգված է»:
▪️«Փաստ»․ Կառավարություն հո չէ, «ցնցող նվաճումների» էպիկենտրոն է։ Վերջապե՜ս, 5 տարի անդադար տքնելուց հետո կարողացել է իր համար պարզել, թե ինչն է թթվասեր համարվում, իսկ ինչը՝ ոչ: «Փաստորեն թշնամին Հայաստանից ահռելի տարածքներ չի զավթել, թշնամին Հայաստանին ոչ մի բանով ոչ մի կողմից չի սպառնում, հասարակությունը ծանր ու խուլ դիմադրության մեջ չէ, աղքատությունը սրընթաց աճ չի գրանցում… Մնացել էր միայն թթվասերի հարցը պարզել, դա էլ հերոսաբար արեցին», – գրում է թերթը։
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM
Leave a Reply