Ուկրաինական կողմից հայտնում են, որ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական զորքերի հսկո…

🇺🇦 Ուկրաինական կողմից հայտնում են, որ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական զորքերի հսկողության տակ է գտնվում ավելի քան 100 բնակավայր կամ 1294 քառակուսի կիլոմետր տարածք, գերեվարվել է 594 ռուսաստանցի զինվորական։ Այսօր տեղեկացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկին։
🇷🇺 ՌԴ ՊՆ-ն էլ Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի վերաբերյալ այսօր հայտնել է, որ հետ են մղել Ուկրաինայի ԶՈՒ գրոհային խմբերի 11 հարձակում․ «Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների ոչնչացման գործողությունը շարունակվում է», – նշել են ՌԴ ՊՆ-ից։
📌 Ռուսական գերատեսչության պնդմամբ՝ Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների սկզբից ի վեր Կիևը կորցրել է ավելի քան 6,6 հազար զինվորական և 73 տանկ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *