Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով մի շարք …

🇺🇿🇦🇿 Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, մասնավորապես՝
— «Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը»,
— Ադրբեջանի ՆԳՆ-ի և Ուզբեկստանի ազգային գվարդիայի միջև գործակցության մասին պայմանագիրը,
— երկու երկրի քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության, առևտրի, տնտեսության, ներդրումների, նավթային և այլ ոլորտներում գործակցության ընդլայնման մասին փաստաթղթեր:
🗣 Ալիևը հայտարարել է՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանները վերածվում են աշխարհաքաղաքական միասնական տարածաշրջանի, որտեղ դրական գործընթացները, ըստ Ադրբեջանի նախագահի, մեծապես կախված են Ուզբեկստանի և Ադրբեջանի արդյունավետ շփումներից։ |1lurer.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով