Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, 20…

💰 Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, 2023 թվականին 5.4 մլն դրամով վաճառել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախկինում ներկայացրած հայտարարագրերի, չի ունեցել։
🚘 Նույն տարվա ընթացքում Բաղդասարյանը ձեռք է բերել «Լեքսուս» մակնիշի մեքենա 10.6 մլն դրամով, բայց վերջինիս տարեկան հայտարարագրած եկամուտները կազմել են 4.3 մլն դրամ։
📌 Եթե հաշվենք նաև հայտարարագրերում բացակայող, բայց օտարված ավտոմեքենայի իրացումից ստացված եկամուտը, ապա ընդհանուր եկամուտը կկազմի առավելագույնը 9.8 միլիոն դրամ։
Տարվա ընթացքում չեն նվազել նաև Սոսէ Բաղդասարյանի ունեցած կանխիկ միջոցները։ Այսինքն՝ վերջինիս՝ ավտոմեքենայի համար ծախսած ավելի քան 800 հազար դրամի գոյացման աղբյուրն անհայտ է։
Կարդալ ավելին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *