2024թ․ օգոստոսի 15-ին Թլիկ բնակավայրի վարչական ղեկավարի աղջկա ամուսնու հարազատն…

⚖️ 2024թ․ օգոստոսի 15-ին Թլիկ բնակավայրի վարչական ղեկավարի աղջկա ամուսնու հարազատները, անձնական դրդապատճառներով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնալով հիշյալ բնակավայր, մոտեցել են վարչական ղեկավարին, իջնելով ավտոմեքենայից՝ հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։ Այնուհետև նրանցից մեկը՝ 40-ամյա տղամարդը, մեքենայից հանելով զենքը, կրակել է օդ, ապա՝ հիշյալ պաշտոնատար անձի ուղղությամբ, իսկ 33-ամյա տղամարդը քարով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
🔸 Այդ ընթացքում հիշյալ անձանցից երկուսը ծեծի են ենթարկել նաև բնակավայրի վարչական ղեկավարի որդուն, ով միջամտել էր վիճաբանությանը՝ հետագա զարգացումները կանխելու նպատակով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ [Քննչական կոմիտե]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *