44-օրյա պատերազմի ժամանակ Խուռհատ սարի օպերացիային մասնակցած զինծառայողները գտն…

🗣 44-օրյա պատերազմի ժամանակ Խուռհատ սարի օպերացիային մասնակցած զինծառայողները գտնվում էին հոգեբանական ծանր վիճակում։ Այսօր դատարանում հայտարարեց հոգեբան սպա Կարեն Հայրյանը․ «Նախ վախն էր, տագնապայնությունը, ընկերների կորուստը․․․ Ասում էին՝ մենք չէինք տիրապետում զենքերին, իսկ հակառակորդը պատրաստված է, անընդհատ մեզ վրա է գալիս »,– պատմեց նա։
⚖️ Թե Խուռհատ սարից քանի զինվորի հետ են աշխատել, վկան դժվարացավ հիշել, ասաց միայն ընդհանուր թիվը՝ 882։ Նրա խոսքերը, թե լսել է, որ Իշխան Վահանյանը ոչ թե փախել է, այլ վիրավորվել, թողել, գնացել կամ որ շրջափակումից դուրս եկած զինվորներին իրենց մոտ չեն բերել, զայրացրին զոհված զինծառայողների ծնողներին․ «Ինչպե՞ս է հնարավոր, որ 1-2 ամսվա նորակոչիկները շրջափակումից դուրս գան, զորքի մեծ մասը կոտորվի, եւ նրանց սպաները կամ հոգեբանները չփորձեն գոնե խոսել, ճշտել նրանց վիճակը․․․ Իմ պատկերացմամբ՝ այդ հարցադրումը բարձրացնելը Ձեր սուրբ պարտականությունն էր»,– վրդովվեց ծնողների փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։
📎 Կարդալ ավելին

«Զինվորները սթրեսային վիճակում էին»․ հոգեբան սպայի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *