Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ, դատահոգեբուժական փո…

❗️Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակել ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ։
⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման գործով Գաբրիելյանն անազատության մեջ է արդեն 10 ամիս։ Վերջին ամիսներին հոգեվիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»։ Բժիշկների արձանագրումները հաշվի առնելով՝ ՔԿՀ–ի պետը գրություն է հասցեագրել դատարանին, որն էլ հիմք է հանդիսացել փորձաքննության համար։
🗣 «Բացարձակ շնչելու հնարավորություն չկա․․․ Ամեն տեղ, 10 ամիս է՝ ես դիմադրում եմ ու ձայն չեմ հանում, բայց էլ հնարավոր չէ»,– դատարանում ասաց Գաբրիելյանը։
📎 Կարդալ ավելին

Դատարանի որոշմամբ փոխգնդապետ Հովիկ  Գաբրիելյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կիրականացվի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *