«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատգամավորա…

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել։ Այս մասին News.am-ին հայտնել են ԱԺ-ից։
📌 Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի վերջին Գուրգեն Արսենյանը հայտնել էր, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը։ Նա նաև նշել էր, որ իր փաստաթղթերն արդեն գտնվում են ՌԴ-ում, բայց պատասխան դեռ չի եկել։ ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնել էին, որ դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, որի արդյունքների ամփոփումից հետո հանրությունը կիրազեկվի։ Առայժմ հայտնի չէ՝ ՌԴ-ից Արսենյանի թեկնածությունը հաստատել են, թե ոչ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *