🇧🇩 Բանգլադեշում ցույցերի ֆոնին հրաժարական տված ու երկիրը լքած վարչապետ Շեյխ Հասինան ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից։ Նրա քույրը՝ Ռեհանան, որը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունի, ուղեկցում է նրան։ Այս մասին հայտնել են The Hindu լրատվամիջոցի աղբյուրները։
🔸Նշենք, որ Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել և լքել երկիրը զանգվածային ցույցերի ֆոնին, որոնց հետևանքով առնվազն 300 մարդ է զոհվել: Հրաժարականից առաջ տեղեկություններ են տարածվել, որ հազարավոր ցուցարարներ գրոհել են մայրաքաղաք Դաքքայում գտնվող նրա նստավայրը:
🔸Ըստ ԶԼՄ-ների Բանգլադեշում հուլիսի սկզբից շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ պետական հատվածի աշխատատեղերի 30%-ը նախատեսված է 1971 թ․ պատերազմի վետերանների հարազատների համար, ինչի պատճառով նորավարտ ուսանողները դժվարությունների են բախվում պետական ծառայության անցնելիս:

Leave a Reply