Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող USS Gettysburg հածանավը սխալմամբ խոցել է…

Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող USS Gettysburg հածանավը սխալմամբ խոցել է ամերիկյան F/A-18 ռազմական կործանիչ ինքնաթիռ՝ Կարմիր ծովի տարածքում։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Հաղորդվում է, որ հածանավն հագեցած է կառավարելի հրթիռային սպառազինություններով։
Դեպքը պատահել է այն ժամանակ, երբ ամերիկյան հածանավը հարվածներ է հասցրել հութիների հենակետերին։ Բարեբախտաբար ինքնաթիռում եղած երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Նրանք ստացել են թեթեւ վնասվածքներ։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւեքում տեղակայել է հարվածային ռազմածովային նավախոխումբ՝ Harry Truman ավիակիր ռազմական հածանավի գլխավորությամբ։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *