▪️«Հրապարակ»․ «Ադրբեջանի օգտին լրտեսության համար մեղադրվող Սարգիս Գալստյանի գործով օրերս առերեսում է տեղի ունեցել նրա և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի միջև, ով այդ գործով վկայի կարգավիճակ ունի։ Թերթի տեղեկություններով՝ Շահրամանյանի ցուցմունքներով Գալստյանի մեղադրանքը չի հաստատվել»։
▪️«Հրապարակ»․ «Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է՝ պատրաստվում է Բագրատ սրբազանի այցին։ Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանի մտերիմներն ուզում են աննախադեպ ընդունելություն կազմակերպել»։
▪️«Իրավունք»․ «Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատը պատերի տակ փսփսում է, որ վերջինս իրավապահ կառույցի ղեկավարներին հանձնարարական է իջեցրել` գաղտնալսել անխտիր բոլոր ՔՊ-ական կարկառուններին»։
▪️«Ժողովուրդ»․ «Իշխանությունները արցախից բռնի տեղահանված արցախցիներին շահագրգռում, համոզում են քաղաքական ակտիվություն չցուցաբերել, որևէ դեպքում չմասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին»:
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM
Leave a Reply