Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էնե…

Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի․ կառավարությունն այսօրվա նիստում նման որոշում ընդունեց։
🗣ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ ընկերությունը կստեղծվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ուղեցույցի հիման վրա, կլինի նախարարության ենթակայության տակ, կֆինանսավորվի պետբյուջեից։ Կազմակերպությունը նախ որպես պատվիրատու և հսկող մարմին կիրականացնի ողջ շինարարական պրոցեսը, ապա կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի շահագործողը։
Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգված ժամկետի ավարտին 12 տարի է մնացել։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *