2023 թ. հունվարին օպերատիվ տեղեկություններ են ստացվել Իրանի քաղաքացու կողմից ՀՀ …

❗️2023 թ. հունվարին օպերատիվ տեղեկություններ են ստացվել Իրանի քաղաքացու կողմից ՀՀ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխելու մասին:
📌 Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2024 թ․ ապրիլի 15-ին վերջինս ապահովել է ՀՀ պետական սահմանով, մաքսանենգ ճանապարհով, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 43 կգ (28.003,47 գրամ քաշով մարիխուանա, 14.434,75 գրամ քաշով հերոին և 1287,06 գրամ քաշով մեթամֆետամին ) թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք և Սյունիքի մարզից այլ վայր տեղափոխելու, տարբեր թաքստոցներում տեղադրելու գործընթացը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
⚖️ Հանցավոր խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ նրանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: [Քննչական կոմիտե]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *