ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». տեղի ունեցավ «Զվարթնոց» օդային անցա…

🇷🇺 ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». տեղի ունեցավ «Զվարթնոց» օդային անցակետում պետական ​​սահմանի պահպանությունը հայկական կողմին հանձնելու մասին արձանագրության ստորագրումը։
✍️ Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։
📌 Արձանագրությունում նշվում է, որ «Հայկական կողմը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին «Զվարթնոց» օդային անցակետում սահմանային հսկողություն ապահովելու երկարաժամկետ համատեղ ծառայության համար և նշում է, որ ռուսական կողմի նկատմամբ որևէ պահանջ չունի»։ |news.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *