«Հին ու նոր «արևիկցի» չի լինում»․ «Արևիկի» գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյա…

«Հին ու նոր «արևիկցի» չի լինում»․ «Արևիկի» գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանի բնութագրամաբ՝ հինգ տասնամյակ է՝ «Արևիկը» երաժշտական ճաշակի ձևավորող և թելադրող է: «Արևիկցի» են Արամոն, Արաքսյա Մուշեղյանը, Արմեն Պողոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Լիդուշիկը, Բրյուներտը և այլք:
Անսամբլի գեղարվեստական ղեկավարը «Արևիկի» ելույթների քանակը պատկերավոր նկարագրելիս ասում է՝ «Երեխաներին ասում եմ՝ միշտ պետք է պատրաստ լինենք, ցանկացած պահի մեզ կարող են հրավիրել»։
Առաջիկա ելույթը մեծ համերգ է՝ հունիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Վառ ժպտա» խորագրի ներքո Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը հանդես կգա Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների հետ՝ Արթուր Իսպիրյանի, Զարուհի Բաբայանի, Վարդան Բադալյանի և Նաիրա Մանուչարյանի։
Հայրապետյանը խոսել է նաև սաների ընդունելությունից ու ապագա ծրագրերից, որոնցից առաջիկան ու բացառիկը՝ Բժիշկների համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի հետ Երևանում ամռանը սպասվող համերգն է։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *