Զինված միջադեպ է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանի «Գոյթեփե» անցակետի տարածքու…

🇦🇿🇮🇷 Զինված միջադեպ է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանի «Գոյթեփե» անցակետի տարածքում․ գիշերը 2 անձ փորձել է Իրանից Ադրբեջան անցնել ապօրինի ճանապարհով։
🔸 Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ նրանք, չենթարկվելով ադրբեջանցի սահմանապահների հրահանգներին, զինված դիմադրություն են ցուցաբերել, ինչի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել ադրբեջանցի 2 սահմանապահ, իսկ սահմանախախտներից մեկը սպանվել է։
🔸 Տարածքի զննությամբ հայտնաբերվել է 10 կիլոգրամ 882 գրամ ընդհանուր քաշով թմրանյութ, սահմանախախտներին պատկանող գիշերային տեսողության սարք, 12 մմ տրամաչափի հրացան, պարկուճներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *