Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկություն…

🇦🇲🇦🇿 Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը․ ՀՀ վարչապետի աշխատակազմ
🔸 «Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները:
🔸 ՀՀ ՊՆ-ն հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան՝ ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով:
❗️ Վերահաստատում ենք ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռքբերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *