Կիևում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են վեց օտարերկրյա դեսպանատ…

Կիևում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են վեց օտարերկրյա դեսպանատներ, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։
«Այս բոլոր դեսպանատները գտնվում են մեկ շենքում, որը զգալի վնաս է կրել ռուսական հրթիռային հարձակման հետևանքով։ 
Դրանք Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Չեռնոգորիայի դեսպանատներն են։  Տարածքում կոտրվել են պատուհաններ, դռներ, առաստաղներից բեկորներ են ընկել»,- ասել է Տիխին։
Նա հավելել է, որ, ըստ առկա տեղեկությունների, օտարերկրյա դիվանագետներ չեն տուժել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր առավոտյան ռուսական ուժերն ինտենսիվ հրթիռակոծել են Ուկրաինայի մայրաքաղաքը. Կիևի քաղաքապետ Կլիչկոն բնակիչներին կոչ է արել մնալ ապաստարաններում, հայտնի է զոհի և վիրավորների մասին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *