▪️«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել: Գերատեսչություններից մեկում բաժնի պետը հայտնաբերել է, որ ողջ բաժինը` 1-2-ի բացառությամբ, մշտապես մասնակցել է միտինգներին։
▪️«Հրապարակ»․ «Փաշինյանի գրպանային ԱԱԾ-ն վերջին օրերին ակտիվորեն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու, միմյանց իրար դեմ հանելու գործին: Շարժման ակունքներում կանգնած Սուրեն Պետրոսյանը, չնայած բազմիցս հերքել է իր «առեղծվածային անհետացման» արդյունքում իրեն «վերբովկա անելու» մասին լուրերը, սակայն դրանք համառորեն շարունակվում են` նորանոր մանրամասներ ի հայտ բերելով։ Ըստ դրանց, մինչև Երևան գալը` Տավուշում, շարժման ակտիվը Պետրոսյանի մոտ «ժուչոկ» է նկատել, այդ օրվանից սկսել են չվստահել նրան»։
▪️«Ժողովուրդ»․ Օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում երկու թևի են բաժանվել և ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ ունեն, իշխանության ներսում այդ հարցի շուրջ կոնսենսուս չկա:
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm
Leave a Reply