Ադրբեջանում նկարահանվել է Հնդկաստանի իմիջը թիրախավորող ֆիլմ։
🔷 Ադրբեջանում կառավարության ֆինանսավորմամբ նկարահանվել է մի ֆիլմ, որտեղ Հնդկաստանը թիրախավորվել է որպես հակաիսլամական երկիր, որն ավերում է Քաշմիրի իսլամական նյութական ժառանգությունը։
🔷 «Բաժանված դրախտ» վերնագրված ֆիլմի նկարահանումներն արվել են Քաշմիրի՝ պակիստանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։
🔷 Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու հունիսի 10-ին։
🔷 Հարկ է նշել, որ 2020թ. Արցախյան պատերազմից հետո, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ-ն սպառազինությունների ձեռքբերման ոլորտում սկսեց Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, կտրուկ վատացան հարաբերությունները Ադրբեջանի և Հնդկաստանի միջև։
🔷 Հնդկաստանի դեմ բացահայտ հակաքարոզչությունն Ադրբեջանում, այդ շրջանից սկսած, դարձավ սովորական և ամենօրյա մի բան մամուլում, թիվիներում, սոցցանցերում։
🔷 Այժմ հերթը հասել է ֆիլմերի նկարահանմանը ու դրանց պրեմիերաներին։
📝 @caspian_frontiers

Leave a Reply