Մի օր էլ կասեն, թե բյուջեի աննախադեպ աճ ունենք. Վարդան Արամյանը՝ պետգույքը պետակ…

Մի օր էլ կասեն, թե բյուջեի աննախադեպ աճ ունենք. Վարդան Արամյանը՝ պետգույքը պետական մարմիններին վարձով տալու մասին

📎Կառավարության նախորդ նիստում քննարկվեց պետգույքը պետական մարմիններին վարձով տալու օրինագիծը։ Նպատակն այն է, որ պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական գույքն արդյունավետ օգտագործեն։ Դրա համար կառավարությունն առաջարկում է պետական մարմիններին անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ, վճարներն էլ ուղղել պետական բյուջե։ Այդ դեպքում վարձակալներն ավելի պատասխանատու կվերաբերվեն իրենց տարածքներին՝ գիտակցելով, որ դրանք ունեն հաշվարկային արժեք։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ճշտող հարց տվեց` այսինքն, կառավարության շե՞նքն էլ ենք վարձակալությամբ վերցնելու՝ Տարածքային կառավարման նախարարը դրական պատասխանեց։
Առաջին հայացքից անտրամաբանական է. ինչու է պետությունն իր շենքերը վարձակալությամբ տալիս հենց իր կազմակերպություններին, ՊՈԱԿ-ներին և նույնիսկ դպրոցներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը չբացառեց, որ նոր կարգավորման շնորհիվ, օրերից մի օր էլ կառավարության ղեկավարը կասի, թե բյուջեի աննախադեպ աճ ունենք։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *