Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցե…

🗣 Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելու է այդտեղ, թե ոչ։ Արփին միակը չէ, հարակից հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։
📍 Գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, առ այսօր չի կառուցվել։
🔍 Քաղաքային իշխանությունը խնդրին տեղյակ է, ասում է՝ ուսումնասիրում է, սակայն 3 տարի է՝ այն ոչ միայն չի լուծվում, այլեւ նոր հողահատկացումների հետեւանքով ավելի է բարդանում։ Ճանապարհի հատվածում նաեւ հողազավթում է եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
📎 Կարդալ ավելին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *