ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ընտրված նախագահ Մաս…

🇷🇺🇮🇷 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական կառավարման պատասխանատու պաշտոնում։
🗣 Պուտինն ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակվեն իր նախագահության ընթացքում և երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվեն: Պուտինն անդրադարձել է նաև Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը, հատկապես էներգետիկայի և տրանսպորտային ոլորտում: Նա Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:
[Կրեմլի մամուլի ծառայություն] |tert.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով