▪️«Ժողովուրդ»․ Գեղարքունիքում պատրաստվում են սահմանազատմանն ու սահմանագծմանը։ Թերթի տեղեկություններով՝ վերջերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի տարբեր ներկայացուցիչների հետ։ Թեժ քննարկումներ են եղել։
▪️«Հրապարակ»․ Փաշինյանի Սյունիք մեկնել է Երևան-Կապան չվերթով, շրջել է մեծաթիվ թիկնապահներով, եղել է գրեթե բոլոր համայնքներում։ Սակայն Սյունիքի համայնքապետերից միայն Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանն է դիմավորել նրան։ Մյուս 2 ոչ ՔՊ-ական համայնքապետերը՝ Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, բացակայել են:
▪️«Ժողովուրդ»․ Երեկ իշխանությունները ազդարարեցին հերթական ձախողման մասին: Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի, այն է՝ տրանսպորտի թանկացման նախագծի ներդրումը հետաձգվում է:
▪️«Հրապարակ»․ Երևանում և Երևանից դուրս հայտնվել են ցուցանակներ՝ «Գալֆ» բենզալցակայանի լոգոտիպով և «Բացումը՝ շուտով» գրությամբ: 3 տարի առաջ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի, և թույլատրեց «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ընկերությունների միավորումը: 2021-ին մամուլում գրեցին, որ «Մեգա Թրեյդ»-ը փոխկապակցված է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ:
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm
Leave a Reply