Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր բողոքը …

📢 Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ։
🗣 «Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է Աբխազիայի Հանրապետության 1994 թվականի Սահմանադրությամբ և հաստատված է 1999 թվականի Աբխազիայի Հանրապետության պետական անկախության մասին ակտով, որն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։
📌 Հայկական կողմին կոչ ենք անում չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին ծեծված արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը։ Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի և կփոփոխի իր դիրքորոշումն այս հարցում»,- նշված է մեկնաբանությունում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *