Միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք` ա…

Միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք` անհրաժեշտ հիմնավորումներով. Արման Թաթոյանը` Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների մասին
Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիրներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:
Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականացնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար, գրել է ՀՀ նախկին ՄԻՊ–ը:
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *