Թուրքիայում ցույցեր են սիրիացի փախստականների դեմ. Ստամբուլում, Կայսերիում, Ռեյհ…

🇹🇷 Թուրքիայում ցույցեր են սիրիացի փախստականների դեմ. Ստամբուլում, Կայսերիում, Ռեյհանլիում, Կոնիայում, Գազիանթեփում, Բուրսայում, Անթալիայում մարդիկ դուրս են եկել փողոցներ և վանկարկել․ «Չենք ուզում՝ փախստականներ լինեն մեր երկրում»։ Անկարգությունները սկսվել են նրանից, որ Կայսերիում սիրիացի փախստականը 5 տարեկան երեխայի է բռնաբարել:
📌 Անկարգությունների մասնակիցներն այրել են սիրիացիներին պատկանող մթերային խանութը, մի խումբ թուրքեր հավաքվել են Սիրիայի հետ սահմանին գտնվող «Օնչուպինար» անցակետի դիմաց, Անթալիայում թուրքերը դուրս են եկել փողոց, ծեծի են ենթարկել սիրիացիներին և ջարդուփշուր արել նրանց օբյեկտները:
💬 Էրդողանը դատապարտել է սիրիացիների վրա հարձակումները. «Ոչինչի հնարավոր չէ հասնել հասարակության մեջ միգրանտների նկատմամբ այլատյացություն և ատելություն հրահրելով: Երեկ Կայսերիում փոքր խմբի կողմից իրականացված դժբախտ դեպքերի պատճառներից մեկը ընդդիմության թունավոր հռետորաբանությունն է»։ |tert.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *