Բույրերով գիրք երբևէ ունեցե՞լ եք․ Newmag-ի ու Yeraz Projects-ի համատեղ Summerfes…

Բույրերով գիրք երբևէ ունեցե՞լ եք․ Newmag-ի ու Yeraz Projects-ի համատեղ Summerfest գրքի փառատոնում հենց այդպիսի գիրք էլ կգտնեք։
«Ուրիշ նորություններում» Newmag հրատարակչության մուլտոիմեդիա բովանդակության ղեկավար Մանու Իրիցյանն ու «Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը խոսել են մանկական գրականության հրատարակչության առանձնահատկությունների մասին՝ տարիքային խմբին համապատասխան տառատեսակ, տառաչափ, նկարազարդում, նոր առաջարկներ։
Փառատոնում առաջարկելու են հինգ նոր մանկական գիրք․ հենց սրանցից մեկն էլ յուրահատուկն է՝ բույրերով գիրքը․ Փոլ Մաքքարտնիի «Հե՜յ, պապիկ», Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը», Սերենելա Կուարելոյի և Ալեսիո Ալչինիի «Անհետագիտարան», Սիգնե Վիշկայի «Կատեն ուզում էր պապիկ դառնալ» և Լոտե Վիլմա Վիտինյայի «Պոետն ու հոտը»։
Summerfest-ը ոչ միայն գրքերի մասին է․ երեխաներին սպասվում են երաժշտական և թատերական ներկայացումներ, ֆլեշմոբներ, Kids fest, Fashion show և այլն, մինչև կեսգիշեր նախատեսված է ծրագիր ծնողների համար։ Փառատոնը կանցկացվի հունիսի 21-22-ին, մուտքն անվճար է։ Մանկական գրքերի համար կգործի 40% զեղչ։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *