«ՀԱՄԱՍ»-ի դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և զինվորականների ուշա…

🇮🇱 «ՀԱՄԱՍ»-ի դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
🗣 «Դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվելու է, բայց պատերազմն իր ներկա փուլում ավարտվելու է Ռաֆահում»,- ասել է Իսրայելի վարչապետը։
📌 Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ Լիբանան-Իսրայել սահմանին վերջին շաբաթներին «Հեզբոլլահ» շարժման դեմ մարտերն ակտիվացել են։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *