Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի…

🇧🇾🇦🇿 Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտնի նամակներ է հրապարկել hetq.am-ը։
📩 Դրանք ներառում են Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությանը վերաբերող մի քանի նամակներ, որոնք թվագրվում են 2017-2023 թթ.-ով։
🔸 Ըստ 2018թ․ նամակներից մեկի՝ բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առեւտրային ձեռնարկությունը նամակ է ուղարկել բելառուսական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկին, որից պարզ է դառնում՝ Ադրբեջանի տարածքում նախագծային առաջարկ է արվել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համալիր կենտրոն ստեղծելու վերաբերյալ:
🔸 2022թ․-ի «Բելսպեցվնեշտեխնիկայի» և «Գոմելի ռադիոգործարան» ընկերության նամակից պարզ է դառնում, որ բելառուսական ձեռնարկությունը մշակում է Ադրբեջանի տարածքում 14 հատ «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանք («ԶԻԿ-23-4») կապիտալ վերանորոգելու և մոդեռնիզացնելու հնարավորությունը:
🔸 Hetq.am-ը գրում է նաև, որ 2022-ի ամռանը Բելառուսը ՌԴ տարածքով 2 հատ «Գրոզա-Ս» համակարգ է ուղարկել Ադրբեջան, իսկ նույն տարում թվագրված նամակից պարզ է դարձել, որ Բելառուսը ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ է ուղարկել Ադրբեջան ԱԹՍ-ների համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *