ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է. «Բերատավոր …

📌 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է. «Բերատավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի»։
🗣 «Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ…Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ի՞նչ համակարգի մասին կարող է խոսք լինել: Սա նաև ժողովրդավարության մեխանիզմների ձախողում է` հանրության աչքում Ոստիկանությունը վարկաբեկելու, ոստիկանին մարդուն ծառայողից իշխանության ծառայողի վերածելու հաշվին», -գրել է Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *