Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շա…

🇪🇺 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժ կամ միջադեպ չի արձանագրել։ Այս մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Նշվում է, որ առաքելությունը շարունակում է ամենօրյա պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։
📌 Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ և այսօր հաղորդագրություններ է տարածել՝ սահմանի հարավարևմտյան հատվածում հայկական կողմից կրակոցների վերաբերյալ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի բոլոր 3 հաղորդագրությունները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *