Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի. Փաշինյանը՝ պ…

🗣 Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի. Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդառաջ կգնա՞, եթե ժողովրդի մեծ զանգված հավաքվի իր հրաժարականի պահանջով։
📌 «Ընդդիմությունն ԱԺ ուրիշ բան պետք է ներկայացներ, ուղերձ է ներկայացրել։ Ես, ինչքան հասկացա, իրենք չեն ընդունել իրենց ուղերձը, որովհետև ինձ ասացին, որ հանձնաժողովում գլխադասային քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եղել»,- ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին անդրադառնալով ասաց Փաշինյանը։
🔸 Անդրադառնալով ԱԺ շենքի հավաքված շուրջ ոստիկանական ուժերին՝ նա ասաց, որ ՀՀ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները․ «ԱԺ բնականոն գործունեությունը պետք է ապահովվի և ապահովվի քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»,-նշեց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *