Երեկ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հո…

💨 Երեկ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մի շարք հատվածներում։
🚒 Փրկարարները «Ալավերդու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացրել են ջրաբերուկը և արգելափակումից դուրս բերել երկու մարդատար ավտոմեքենա։

❗️ Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *